Եթե Ձեզ երբևէ խորհուրդ չեն տվել օգտվել արևային էներգիայից, ապա այս նյութը Ձեզ համար է: Այս միֆերը հաճախ ստեղծում են սխալ պատկերացումներ արևային էներգիայի մասին, մինչդեռ ճիշտ տեղեկատվությունը ցույց է տալիս դրա արդյունավետությունը և երկարաժամկետ առավելությունները։
❌ՄԻՖ 1 Արևային համակարգն աշխատում է միայն արևոտ եղանակին:
✅ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Արևային համակարգը փոխակերպում է արևի լուսյը, ոչ թե ջերմությունը, իսկ դա նշանակում է, որ մաքուր էներգիան մշտապես առկա է տարվա ցանկացած եղանակին:
❌ՄԻՖ 2 Արևային վահանակը վնասում է տանիքը:
✅ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Վահանակը տանիքին ամրանում է հատուկ մետաղական կոնստրուկցիայի միջոցով, որը պաշտպանում է տանիքը մեխանիկական վնասվածքներից:
❌ՄԻՖ 3 Արևային համակարգը թանկ է:
✅ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Արևային կայանից ստացվող խնայողությունը ավելին է, քան ներդրումը վերջինիս մեջ։
❌ՄԻՖ 4 Արևային կայանի հզորությունը կախված է տան չափսերից:
✅ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Այն որոշվում է հիմք ընդունելով էլեկտրաէներգիայի միջին ամսական ծախսը և հաշվարկվում է օպտիմալ հզորություն յուրաքանչյուրի համար:
❌ՄԻՖ 5 Արևային վահանակները կարճ կյանք ունեն:
✅ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Արևային վահանակների կյանքը միջինում 30 տարի է, և այդ ընթացքում դրանք շարունակում են մնալ բավական արդյունավետ՝ պահպանելով արտադրողականության մոտ 80-90%-ը: