Աղտոտված արևային վահանակներն արտադրում են ավելի քիչ էներգիա, քանի որ արևի լույսն իրենց ավելի աղոտ է հասնում՝ կուտակված փոշու պատճառով։ Արևային վահանակների լավագույն արտադրողականություն ապահովելու համար համակարգը պետք է տարեկան նվազագույնը երկու անգամ լվացվի, կախված պայմաններից։ Ավելի փոշոտ շրջապատում վահանակները պետք է ավելի հաճախ մաքրվեն, օրինակ՝ փողոցին մոտ տներում, արտադրական տարածքներում և այլն։
Այսպիսով, արևային համակարգի մաքրման աշխատանքը ոչ այնքան պարզ է, որքան թվում է։ Կան մի քանի կանոններ, որոնք անհրաժեշտ է պահպանել:
1️⃣ Այն պետք է կատարվի օրվա ոչ շոգ ժամերին, որպեսզի տաքացած ապակին չվնասվի կամ չճաքի։
2️⃣ Մաքրումը պետք է իրականացվի հատուկ արևային խոզանակներով՝ քերծվածքները բացառելու համար։
Այս քայլերը կբարձրացնեն արևային էներգիայի արդյունավետությունը և կերկարացնեն վահանակների շահագործման ժամկետը, ապահովելով առավելագույն արտադրողականություն և ֆինանսական խնայողություն երկարաժամկետ հեռանկարում։