Արևային կայանը տեղադրելուց հետո կարևոր է նաև սպասարկում իրականացնել` շահագործման ընթացքում արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Արևային կայանների սպասարկումն առանցքային դեր է խաղում հուսալի շահագործման և առավելագույն արդյունավետության մեջ: Մեր ընկերությունը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ոչ միայն մեր, այլև` այլ արևային կայանների սպասարկման համար, որպեսզի դուք վստահ լինեք ձեր կայանի շարունակական աշխատանքի հարցում:
Վստահ լինելով, որ ձեր արևային կայանը 24/7 վերահսկվում է որակավորված մասնագետների կողմից` դուք կարող եք վայելել ձեր տան կամ բիզնեսի կայուն էներգիայի մատակարարման:
Մենք հավատարիմ ենք մեր հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու սկզբունքին, հետևաբար` կապահովենք ձեր արևային կայանը հուսալիությամբ և առավելագույն արդյունավետությամբ շահագործման ողջ ընթացքում: Արևային կայանի սպասարկման ծառայությունները ներառում են
01
Կանոնավոր տեխնիկական սպասարկում
02
Խորհրդատվություն և աջակցություն
03
Աշխատանքի մոնիթորինգ
04
Բաղադրիչների վերանորոգում և փոխարինում